top of page

Բացել բանկային հաշիվ Հայաստանում

​Ո՞րոնք են Հայաստանում բանկային հաշիվ բացելու հիմնական առավելությունները

 

Հայաստանը առաջարկում է՝

  • Կայուն և կենսունակ բանկային համակարգ (բոլոր բանկերը լիցենզավորվում և վերահսկվում են պետության կողմից),

  • անվճար կամ նվազագույն չափի վճարներ՝ բանկային հաշիվներ բացելու և սպասարկելու համար,

  • լայն ծավալի բանկային, այդ թվում առցանց կամ մոբայլ բանկային ծառայությունների առկայություն,

  • հիմնական արտարժույթների սպասարկում (դրամ, ԱՄՆ դոլլար, եվրո, ռուբլի, ֆունտ ստերլինգ, կանադական դոլար, շվեյցարական ֆրանկ, ՄԱԷ Դիրհամ կամ 999,9 մաքրության ոսկի):

 

Հայաստանի համար «Ֆիթչ»-ը հաստատել է B+ վարկանիշը, իսկ «Մուդիսը»՝ B1 վարկանիշը։

 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անհատներին բանկային հաշիվ բացելու համար

 

Բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տարբեր են մի շարք հանգամանքներով պայմանավորված, ինչպիսիք են դիմողի իրավական կարգավիճակը, ծագման երկիրը, հաշվի տեսակը և այլն։

Ընդհանրապես, ռեզիդենտները հաշիվ կարող են բացել բավական հեշտությամբ՝ ընդամենը ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ (կամ ոստիկանությունից տեղեկանք սոցիալական քարտ չունենալու մասին) կամ նույնականացման քարտ, մինչդեռ օտարերկրացիներից կարող են պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր։

Օտարերկրացիների համար հաշիվ բացելիս, վերոնշյալ փաստաթղթերից բացի, որոշ բանկեր կարող են պահանջել ներկայացնել ապացույց գտնվելու վայրի վերաբերյալ՝ կոմունալ վճարների, բանկային տեղեկանքների տեսքով և այլ օժանդակ փաստաթղթեր ներկայացնելով (օրինակ՝ տեղեկություն/փաստաթուղթ եկամտի կամ ունեցվածքի աղբյուրի վերաբերյալ և այլն)։

Համապատասխանության ապահովման տեսանկյունից, ոչ-համապատասխան (Իրան և Հյուսիսային Կորեա) կամ բարձր ռիսկային երկրների (Սիրիա, Եմեն, Թունիս, Պակիստան և այլն) քաղաքացիներն ենթակա են հաճախորդների՝ խիստ և ընդլայնված ուսումնասիրության՝ ճանաչիր քո հաճախորդին (KYC) գործընթացի համաձայն և բանկային հաշիվ բացելու դիմումը կարող է մերժվել բանկի հիմնավոր հայեցողությամբ։

ԱՄՆ քաղաքացիներին բանկային հաշիվ բացելիս կպահանջվի լրացնել Ֆատկա W9 ձևը (ԱՄՆ ներքին եկամուտների ծառայություն (IRS) տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար)։

 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կազմակերպություններին՝ բանկային հաշիվ բացելու համար

 

Բանկային հաշիվ բացելու համար, Հայաստանում կամ դրսում գրանցված կազմակերպություններից, որպես կանոն, պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • գրանցման վկայական.

  • կանոնադրություն կամ համարժեք այլ փաստաթուղթ.

  • Հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում).

  • գործադիր մարմնի մասին վկայական.

  • բաժնետերերի (իրական շահառուների) ցանկը.

  • նշանակալի մասնակցություն ունեցող (5%, 10% կամ 20%) շահառուների (մասնակիցների) և տնօրենների (կառավարիչի, վերահսկողի, ով կարող է վարել հաշիվը), ինչպես նաև այլ իրական շահառուների (բենեֆիցիարների) անձնագրերի կամ այլ պաշտոնական նույնականացման քարտի պատճեները (որոշ դեպքերում գտնվելու մասին ապացույցը):

 

​Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացում, օտարերկրյա իրավաբանական անձանցից կարող է պահաջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր իրենց ֆինանսական դրության, բաժնետերերի, իրական շահառուների մասին, ինչպիսիք են`

  • ֆինանսական հաշվետվություն.

  • վերջին երեք տարիների համար կազմված աուդիտի եզրակացություն.

  • սեփականատերերի կառուցվածքի մասին հաստատող փաստաթուղթ.

  • որոշ տեսակի քաղաքականությունների (ՓԼ/ԱՖ դեմ պայքարի, տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության, շահերի բախումների և այլն) առկայության մասին.

  • բանկի պահանջով այլ համապատասխան տեղեկություններ:

Միաժամանակ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն պատշաճ կերպով վավերացված (ապոստիլ կամ նոտարական հաստատմամբ)։

 

Ո՞վ է դիմում բանկային հաշիվ բացելու համար

Հայաստանյան շատ բանկերում ընկերության տնօրենի ֆիզիկական ներկայությունը պահանջվում է հաշիվ բացելիս։ Միաժամանակ, որոշ բանկերում հաշիվներ կարող են բացել լիազորագրի հիման վրա պատշաճ լիազորված ներկայացուցիչները։

 

Որքա՞ն է տևում բանկային հաշիվ բացելը  

 

Ընդհանրապես, հաշիվ բացելու գործընթացը տևում է դիմումը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը երկու բանկային օր  (հաճախ 30 րոպե)։ Հաշիվ բացելու գործընթացը ոչ ռեզիդենտների համար կարող է զգալիորեն երկար լինել (երբեմն հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը տրամադրելուց հետո մինչև երկու շաբաթ կամ ավելի)։

 

Ե՞րբ կարող է բանկային հաշիվը փակվել և որքա՞ն է այն տևում

 

Ընդհանրապես, բանկային հաշիվը կարող է փակվել՝

  • հաճախորդի հայեցողությամբ։ Հաճախորդը իրավունք ունի փակել իր բանկային հաշիվը ցանկացած ժամանակ` նախապես գրավոր ծանուցելով և բանկի նկատմամբ առկա բոլոր չմարված  վճարումները կատարելով։

  • բանկի ողջամիտ հայեցողությամբ այն դեպքերում,

      - եթե հաճախորդը խախտել է բանկային հաշվի, բանկային դեպոզիտի, էլեկտրոնային և այլ բանկային ծառայությունների հետ կապված իրավական պահանջները և կանոնները,

    - բանկային հաշվի մնացորդը զրո է որոշակի ժամանակահատված (6 ամիս կամ մեկ տարի) և որևէ բանկային փոխանցում կամ գործարք չի կատարվել այդ բանկային հաշվի միջոցով։

 

Բանկի հաշվի փակումը տևում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մինչև երեք օր, եթե այլ բան սահմանված չէ բանկի ներքին ընթացակարգով կամ ՀՀ օրենսդրությամբ։

 

Հաշիվը փակելու դեպքում, դրական մնացորդը վճարվում է հաճախորդին կանխիկ կամ վերջինիս հանձնարարականով փոխանցվում է այլ բանկային հաշվին։  

 

Որքա՞ն արժե բանկային հաշվի բացելը սպասարկելը և փակելը

 

Ազգային արժույթով բանկային հաշիվ բացելն, որպես կանոն, անհատների համար անվճար է։ Որոշակի փոքր վճարներ կարող են նախատեսվել արտարժույթով հաշիվների սպասարկման համար (օրինակ՝ այն կարող է տատանվել 1000 - 10 000 դրամի չափով՝ կախված բանկի ծառայության դրույքաչափերից)։ Լրացուցիչ վճարներ կարող են նախատեսվել առցանց կամ մոբայլ բանկ ծառայությունների համար։

Տարեկան սպասարկման վճար նույնպես շատ փոքր է և կարող է տատանվել 1000 դրամ անհատների համար մինչև 5000 դրամ իրավաբանական անձանց համար։ Որոշ բանկեր ունեն նվազագույն հաշվեկշիռ ունենալու պահանջ։ Ընդհանրապես, բանկային հաշիվը փակելու համար որևէ վճար չի գանձվում։

 

Հայաստանում գործում են հետևյալ 17 առևտրային բանկերը (որոնցից որոշները հանդիսանում են օտարերկրյա բանկերի մասնակցությամբ բանկեր)`

 

«Էվոկաբանկ» ՓԲԸ  https://www.evocabank.am 

 

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց խորհրդատվություն

Դուք կարող եք ստանալ առցանց խորհրդատվություն համապատասխան ոլորտի մասնագետի կողմից:

​​​​© 2019 Քաունսլ Էյ Էմ

bottom of page