top of page

Շինարարական գործունեություն իրականացնելու լիցենզիայի տրամադրումը Հայաստանում

Ե՞րբ է պահանջվում լիզենզիա

Ընկերությունները, որպես կանոն, պետք է ունենան շինարարական գործունեություն իրականացնելու լիցենզիա՝ շինարարական աշխատանքներ կատարելու համար։ Լիցենզիա պահանջվում է նաև այն ընկերությունների համար, որոնք իրականացնում են քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեություն, շինարարության որակի տեխնիկական հսկողության, ինժեներական հետազննում, շենքերի և շինարարության տեխնիկական վիճակի հետազննություն։

 

Այնուամենայնիվ, աշխատանքի որոշ տեսակներ կարող են իրականացվել առանց լիցենզիայի։ Ավելին, օտարերկրյա իրավաբանական անձինք կարող են իրականացնել ՀՀ կառավարության որոշմամբ շինարարական աշխատանքներ, եթե նրանք ունեն այդպիսի լիցենզիա իրենց երկրում։

​​

Ինչպիսի՞ շինարարական աշխատանքների համար լիցենզիա չի պահանջվում

 

Շինարարական աշխատանքների հետևյալ տեսակները կարող են իրականացվել առանց թույլտվության՝

  • այնպիսի աշխատանքների, որոնց համար չի պահանջվում շինարարական թույլտվություն (վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների ցանկը, որոնց կատարման համար չի պահանջվում թույլտվություն);

  • սեփականատիրոջ կողմից ոչ ձեռնարկատիրական նպատակներով կառուցվող 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների;

  • հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող բնակելի տների;

  • մինչև 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների;

  • մինչև 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների;

  • մինչև 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների;

  • մինչև 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների;

  • մինչև 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինություններ։

 

Ո՞ր պետական մարմին է տրամադրում շինարարական գործունեություն իրականացնելու լիցենզիա

 

Շինարարական գործունեություն իրականացնելու լիցենզիա տրամադրում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

 

Ի՞նչ ժամկետով է տրամադրվում շինարարական գործունեություն իրականացնելու լիցենզիա

 

Շինարարական գործունեություն իրականացնելու լիցենզիա, որպես կանոն, տրամադրվում է անորոշ ժամկետով։

 

Լիցենզիայով՝ ի՞նչ տեսակի շինարարական աշխատանքներ են թույլատրվում իրականացնել

 

Շինարարական գործունեության լիցենզիան տրամադրվում է մեկ կամ մի քանի մասնագիտական ներդիրների հետ՝ ըստ շինարարական գործունեության հետևյալ ոլորտների՝

  • բնակելի, հասարակական և արտադրական.

  • տրանսպորտային (ճանապարհներ, կամուրջներ թունելներ).

  • հիդրոտեխնիկական  հնարավորություններ.

  • էներգետիկ ենթակառուցվածքներ.

  • կապի ենթակառուցվածքներ:

Ներդիրը տրվում է շինարարական աշխատանքների կոնկրետ տեսակի համար պատասխանատու մասնագետի անունով։ Դիմորդը պետք է հիմնավորի, որ գործունեության համապատասխան ոլորտում աշխատում է առնվազն որակավորված մեկ մասնագետ։

 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կցել հայտին՝

 

Հետևյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել՝

  • հայտ;

  • տվյալներ՝ կազմակերպությունում ներգրավված գործունեության վերոնշյալ ոլորտների առնվազն մեկ մասնագետի (էներգետիկ ոլորտում առնվազն երկու մասնագետների) մասին (ներառյալ կցելով դիպլոմի և անձնագրի պատճեները).

  • մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը;՝ 

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Դիմումը կարող է ներկայացվել նաև առցանց։

 

Ինչպե՞ս է հաստատվում մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը

 

Վերոնշյալ ոլորտներում մասնագիտական որակավորում ունենալու փաստը կարող է հաստատվել՝

  • բակալավրի աստիճանով և հինգ տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:

  • մագիստրոսի աստիճանով և երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:

 

Որքա՞ն է կազմում պետական տուրքը և ե՞րբ է այն վճարվում

 

Շինարարության իրականացման յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան գանձվում է պետական տուրք՝ 80.000 դրամի չափով։ Այն պետք է վճարվի լիցենզիայի տրամադրելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում։

 

Որքա՞ն է տևում լիցենզիայի ստանալու գործընթացը

 

Լիցենզիան տրվում է բոլոր անհրաժեշը փաստաթղթերը ներկայացնելուց հետո 23 օրվա ընթացքում։ Վերջնաժամկետը կարող է երկարաձգվել 5 օր՝ պետական տուրք վճարելու համար։

 

Օգտակատ հղումներ՝

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=119222

http://www.irtek.am/views/act.aspx?aid=97806

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=119232

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=98313

http://shirak.mtad.am/u_files/file/karucapatox.pdf

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց Խորհրդատվություն

Ամբողջական տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք խորհրդատվություն ստանալ համապատասխան ոլորտի մասնագետից: 

bottom of page