Տեղեկատվական տեխնոլոգիաների ստարտափների հավաստագրումը հարկային արտոնություններից օգտվելու համար
Ո՞րն է հավաստագրման նպատակը
Նոր ստեղծված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների հավաստագրումը, վերջիներիս իրավունք է տալիս օգտվել հարկային արտոնություններից և առավելություններից։
Որքա՞ն են եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերը հավաստագրված ՏՏ ստարտափերի համար
Շահութահարկ
ՏՏ ստարտափերն ազատվում են շահութահարկից, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների վաճառքից ստացված եկամուտները չեն հանդիսանում եկամուտ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, որը գործում է մինչև 2023թ. նոյեմբերի 1-ը: Հարկ է նշել, որ շահութահարկի բազային դրույքաչափը Հայաստանում ներառյալ հավաստագրում չանցած ՏՏ ընկերությունների համար կազմում է 18 %։
Եկամտային հարկ
Հավաստագրված ՏՏ ստարտափերը վճարում են եկամտային հարկ միայն 10%-ի չափով, ներկայիս 23-36 % պրոգրեսիվ դրույքաչափերի փոխարեն։
Այս արտոնությունը գործում է մինչև 2023թ. նոյեմբերի 1-ը:
(Հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետեր, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված):
Գոյություն ունե՞ն ժամկետներ կամ վերջնաժամկետ հավաստագրվելու համար
Հավաստագրման համար դիմումը պետք է ներկայացվի պետական գրանցման պահից 3 ամսվա ընթացքում:
Կազմակերպաիրավական ինչպիսի՞ ձևով կարելի է իրականացնել ՏՏ ստարտափերը
Երկու ձևերով էլ՝ անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները կարող են դիմել հավաստագրման համար, բացառությամբ դուստր ընկերությունների և տնտեսական ընկերակցությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների։
Ի՞նչն է համարվում ՏՏ բիզնես
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բիզնես է համարվում այն կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունները, որոնց իրացման շրջանառության առնվազն 70 %-ը ձևավորվում են գործունեության հետևյալ տեսակներից.
-
ծրագրային ապահովման մշակում;
-
խորհրդատվական գործունեություն՝ համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում;
-
համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն;
-
տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն (ներառյալ hosting service);
-
վեբ-պորտալների հետ կապված գործողություններ;
-
կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում;
-
էլեկտրոնային համակարգերի, համակարգչային անիմացիայի նախագծում, թեստավորում և արտադրություն, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների մոդելավորում, նախագծում և թեստավորում։
Առևտրային ո՞ր գործունեությունն է թույլատրելի
Հավաստագրման համար դիմում ներկայացրած տնտեսվարողները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
-
դիմումը ներկայացնելու և հավաստագրման գործողության ողջ ընթացքում աշխատողների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 30-ը.
-
ստեղծվել է բացառապես վերոնշյալ ոլորտներում գործունեություն իրականացնելու նպատակով (իրացման շրջանառության առնվազն 70 %-ը պետք է ձևավորվի ՏՏ-ից).
-
չեն ստեղծվել այլ տնտեսվարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում.
-
բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից.
-
բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսանում համապատասխան հավաստագրում ունեցող կամ դրա համար դիմած այլ ՏՏ ստարտափի բաժնետեր կամ մասնակից.
-
բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող տնտեսվարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից.
-
բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկն ունի կամ դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում հանդիսանում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից։
Ո՞ր պետական մարմին է իրականացնում հավաստագրում
Հավաստագրումն իրականացնելու որոշում կայացնում է ՀՀ կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովը: Դիմումը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Դիմումը կարող է ներկայացվել նաև առցանց info@mtcit.am
Ի՞նչ տեղեկություններ և փաստաթղթեր են ներկայացվում դիմումի հետ
Պետք է ներկայացնել հետևյալը՝
-
իրավաբանական անձանց պետական գրանցման համարը.
-
մանրամասն նկարագրություն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ուղղությունների և գործողությունների մասին.
-
հայտարարություն, որ կազմակերպությունն իրեն տրամադրված արտոնություններից և առավելություններից օգտվելու ժամանակահատվածում զբաղվելու է միայն վերոնշյալ ոլորտներում գործունեության տեսակներով.
-
Տեղեկանք՝ աշխատողների անուն, ազգանունների, նրանց քանակի և պաշտոնների անվանումների մասին.
-
հայտարարություն, որ ստարտափի ստեղծումը հիմք չէ այլ ընկերությունների լուծարման կամ վերակազմակերպման համար, ինչպես նաև այն, որ դիմողն այլ ընկերության դուստր ընկերություն չէ.
-
տեղեկություն այն կազմակերպության մասին, որն ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունի դիմող կազմակերպության կանոնադրական կապիտալում:
Որքա՞ն է տևում գործընթացը
Հավաստագրի տրամադրման կամ մերժման մասին որոշումը կայացվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում:
Ի՞նչ հատուկ պարտավորություններ են ստանձնում ՏՏ ստարտափերը՝ հավաստագրվելուց հետո
Հավաստագրված ստարտափերը պարտավոր են՝
-
Յուրաքանչյուրր ֆինանսական տարվա նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներկայացնել հայտարարություն այն մասին, որ բավարարում են հավաստագրման համար ներկայացվող պահանջներին.
-
Ներկայացնել հաշվետվություն յուրաքանչյուր ֆինանսական կիսամյակի ընթացքում ստացված արդյունքների մասին, տվյալ կիսամյակին հաջորդող 20 օրվա ընթացքում,
-
Տեղեկացնել հանձնաժողովին գործունեության որևէ լրացուցիչ ոլորտի մասին, ինչի մասին դիմողը չի նշել՝ հավաստագրման գործընթացում։
Համապատասխան ձևաթղթերը առկա են հետևյալ հղումով:
Տեղեկացում
Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։
Առցանց խորհրդատվություն
Դուք կարող եք ստանալ օնլայն խորհրդատվություն համապատասխան ոլորտի մասնագետի կողմից