top of page

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու և զինվորական հաշվառման կանգնելու իրավական կարգավորումները

Ինչ հետևանքներ է առաջացնում պարտադիր զինվարոական ծառայությունից խուսափելը

 

​Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը կարող է առաջացնել հետևյալ բացասական հետևանքները՝

  • քրեական պատասխանատվություն (ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով, իսկ ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում՝ մինչւ 5 տարի ժամկետով),

  • որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքի սահմանափակում

  • ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու անհնարինություն:

 

Կարող է արդյոք անձը գումար վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից

 

Ո՛չ: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիկների մասին» ՀՀ օրենքը, որը նախատեսում էր նման հնարավորություն, ուժը կորցրել է 21.12.2019թ. և նման հնարավորություն օրենդրությամբ ներկայումս նախատեսված չէ:

 

Ինչ է լինում, եթե անձը փոքր հասակից լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը և բնակվել օտարերկրյա պետությունում

 

​Հաճախ են լինում դեպքեր, երբ անձը լքել է Հայաստանը մանուկ հասակում կամ գտնվել է Հայաստանի տարածքում առանց որևէ հաշվառման և զինվորական կցագրում չի ունենում (եթե արտերկրում բնակվող անձը զինվորական հաշվառման չի կանգնել դիվանագիտական կամ հյուպատոսական ծառայության միջոցով): Իրավապահ պրակտիկայում, զինվորական կցագրում չանցած անձինք, զինվորական ծառայությունից խուսափողներ չեն համարվում: Հետևաբար, եթե նրանք Հայաստան են վերադառնում մինչև 27 տարին լրանալը, ապա նրանք դեռևս ենթակա են լինում զինվորական ծառայության, սակայն 27 տարեկանից հետո Հայաստան վերադարձողները ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության և չեն ենթարկվում քրեական պատասխանատվության: Մինչև Հայաստան վերադառնալը հնարավոր է ճշտել, թե արդյոք անձը Հայաստանում գնտվում է հետախուզման մեջ:

 

Ով է ենթակա զինվորական հաշվառման

 

Զինվորական հաշվառման ենթակա են 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները: Նրանք չեն կարող անձնագիր ստանալ՝ առանց զինվորական հաշվառման:

Արդյո՞ք երկքաղաքացիները ենթակա են զինվորական ծառայության

 

Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ենթակա են զինվորական ծառայության՝ անկախ օտարերկրյա պետության զինված ուժերում ծառայած լինելու հանգամանքից: Անձինք, ովքեր օտարերկրյա զինված ուժերում անցել են առնվազն 12 ամիս տևողությամբ կանոնավոր կամ 18 ամիս տևողությամբ այլընտրանքային ծառայություն՝ մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը, ազատվում են ՀՀ-ում զինվորական ծառայությունից (Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետ և 6-րդ մաս):

 

​Ինչպե՞ս կարող են օտարերկրա պետությունում գնտվող անձինք կանգնել զինվորական հաշվառման

Քաղաքացիները, ովքեր նախատեսում են օտարերկրյա պետությունում գտնվել ավելի քան 183 օր կարող են զինվորական հաշվառման կանգնել դիվանագիտական և հյուպատոսական ծառայության միջոցով (Կառավարության 29.09.2016թ. 1000-Ն որոշման 24, 25, 26 կետեր)

 

Ինչ է լինում զինվորական հաշվառման կանգնելու մասին դիմումը դիվանագիտական կամ հյուպատոսական ծառայությանը ներկայացնելուց հետո

 

Դիմումը դիվանագիտական կամ հյուպատոսական ծառայությանը ներկայացնելուց հետո այն ծառայության կողմից ուղարկվում է ՀՀ զինվորական կոմիսարիատ: Հանրապետական զինվորական կոմիսարիատը դիմողին զինվորական հաշվառման է վերցնում դիմումը ստանալու օրվանից 3 օրվա ընթացքում, բացի այն դեպքերից, երբ դիմողի կարգավիճակը ստուգելու համար պահանջվում է լրացուցիչ ժամկետ: Դիմողին զինվորական հաշվառման վերցնելուց հետո զինվորական կոմիսարիատը  համապատասխան փաթեթը ուղարկում է արտաքին գործեի նախարարություն, որն իր հերթին արդյունքի մասին տեղեկացնում է դիմողին օտարերկրյա պետությունում գտնվող դիվանագիտական և հյուպատոսական ծառայության միջոցով:

 

Ըստ էության, գործընթացը հնարավոր է իրակականցել առանց Հայաստանի Հանրապետություն գալու: Հատկանշական է, որ այս կարգով հաշվառման վերցվելու դեպքում զինապարտի բժշկական փորձաքննություն չի պահանջվում:

 

«Քաունսլ Էյ Էմ»-ը կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն կամ աջակցել Ձեզ վերը նկարագրված գործընթացի շրջանակներում:

Տեղեկացում

Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։

Առցանց խորհրդատվություն

Դուք կարող եք ստանալ առցանց խորհրդատվություն համապատասխան ոլորտի մասնագետի կողմից

bottom of page