Հանրային սննդի (ռեստորաններ, արագ սննդի, բուֆետների, սրճարանի, բար, փաբ) ծառայությունների իրականացումը Հայաստանում
Իրավական առումով ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում հանրային սննդի ծառայություններ իրականացնելու համար
Հանրային սննդի ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ են՝
-
գրանցել կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր;
-
ստանալ թույլտվություն(ներ)։
Կազմակերպաիրավական ինչպիսի՞ ձև կարող է ունենալ հանրային սննդի օբյեկտը
Հանրային սննդի օբյեկտը կարող է գործունեություն իրականացնել Հայաստանում գոյություն ունեցող կազմակերպաիրավական ցանկացած ձևով։
Ի՞նչ թույլտվություններ են պահանջվում հանրային սննդի ծառայություններ մատուցելու համար՝
-
Հանրային սննդի ծառայություններ մատուցելու և սննդամթերքի վաճառքի թույլտվություն (պարտադիր);
-
ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն (պահանջվում է միայն, եթե ալկոհոլային խմիչքներ և (կամ) ծխախոտ է վաճառվելու);
-
կեսգիշերից (ժամը 24.00-ից) հետո աշխատելու թույլտվություն (պահանջվում է միայն, եթե տվյալ վայրերը բաց են մնալու կեսգիշերից հետո)։
Ո՞վ է տրամադրում թույլտվությունները
Վերոնշյալ բոլոր թույլտվությունները տրամադրվում են համայնքի ղեկավարի (քաղաքապետի կամ գյուղապետի) կողմից։
Որքա՞ն են կազմում տեղական տուրքերը վերոնշյալ թույլտվությունները ստանալու համար
Տուրքերը հաշվարկվում են տարեկան կամ եռամսյակային, որոնք տարբեր են՝ կախված հանրային սննդի օբյեկտի գտնվելու վայրից և զբաղեցրած տարածքից։ Տուրքի գումարի հստակ չափը սահմանվում է տվյալ համայնքի ավագանու կողմից։
Թույլտվությունների համար տեղական տուրքերը հետևյալն են՝
-
մինչև 26 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող տարածքում հանրային սննդի ծառայություններ մատուցելու և սննդամթերքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը կարող է տատանվել յուրաքանչյուր քառակուսու համար 1000 դրամից մինչև 25 000 դրամ, եթե տարածքը գերազանցում է 500 քառ. մետրը։
-
ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը կարող է տատանվել մինչև 26 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10 000 դրամից մինչև 100 000 դրամ, եթե տարածքը գերազանցում է 500 քառ. մետրը։
-
կեսգիշերից (ժամը 24.00-ից) հետո աշխատելու թույլտվության համար հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար տեղական տուրքը կարող է տատանվել տարեկան` 25.000 դրամից մինչև 100.000 դրամ:
Տեղական տուրքերի մանրամասն ցանկը.
Ի՞նչ պահանջների պետք է բավարարեն հանրային սնդի օբյեկտները
Հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան՝
-
համապատասխան սարքավորումներ և կահավորանք;
-
անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակ;
-
սանհանգույց;
-
ստուգաչափված չափման միջոցներ;
-
հաճախորդներին ներկայացվող ճաշացուցակ։
Հանրային սննդի օբյեկտի աշխատողները պետք է՝
-
կրեն համազգեստ;
-
ունենան գործատուի ստորագրությամբ աշխատողի լուսանկարով անվանաքարտ, որը պետք է պարունակի տեղեկություններ՝ անվան, ազգանվան և պաշտոնի մասին:
Խոհարարը և հրուշակագործը պետք է ունենան համապատասխան մասնագիտական որակավորումներ։
Հայաստանում թույլատրվում է սնունդ վաճառել փողոցում
Սննդի վաճառք փողոցում չի թույլատրվում, չնայած որոշ վայրերում այդ արգելքն այդքան էլ խիստ չեն գործում։ Տեղական իշխանության թույլտվությամբ թույլատրվում է վաճառել միայն պաղպաղակ, ջուր և ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ի լրումն, ռեստորանները պետք է բավարարեն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև սանիտարական և հիգիենիկ նորմերին:
Հարկերը
Հանրային սննդի ծառայություններ մատուցող օբյեկտները կարող են ընտրել հարկային հետևյալ ռեժիմներից որևէ մեկը՝
-
Շահութահարկ (18%) և ԱԱՀ (20%) կամ
-
Շրջանառության հարկ։ Շրջանառության հարկի դրույքաչափը 6 % է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների համար գործունեությունից ստացվող եկամուտներից և 20 % այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներից։
Իրացման շրջանառության 115 միլիոն դրամի շեմը չգերազանցելու սահմանափակումը չի տարածվում հանրային սննդի ծառայություններ մատուցող օբյեկտների նկատմամբ։
Եթե ընկերությունը ցանկանում է օգտվել հատուկ հարկային համակարգերից, ինչպիսիք են շրջանառության հարկը, պետք է գրանցումից հետո 20 օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնի հարկային մարմնի հաստատած ձևով՝ շրջանառության հարկ վճարող համարվելու ցանկության վերաբերյալ հաշվետվություն: Ժամկետի բաց թողումը նշանակում է, որ ընկերությունը գործելու է ընդհանուր ԱԱՀ-ի ռեժիմում։ Այդ հայտարարությունը ներկայացվում է նաև յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 20, եթե հարկ վճարողը ցանկանում է շարունակել մնալ որպես շրջանառության հարկ վճարող
(Հարկային օրենսգրքի 59-րդ, 254-րդ հոդվածների 1-ին մասերի 1-ին և 2-րդ կետեր)։
Տեղեկացում
Այս հոդվածները կարդալը և դրանց համաձայն գործելը չի ստեղծում փաստաբան-հաճախորդ հարաբերություններ: Պարզության համար այս վեբկայքի հոդվածները բաց են թողնում որոշ ավելի քիչ տարածված իրավիճակների վերաբերյալ կանոններ և չեն կարող արտահայտել խիստ ճշգրիտ իրավական ձևակերպումներ: Այստեղ տեղեկատվությունը հիմնված է իրավական դրույթների՝ մեր ընկալման և մեկնաբանության վրա, և որոշ դեպքերում կարող է չարտացոլել օրենսդրության և պրակտիկայի վերջին փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։
Առցանց խորհրդատվություն
Ամբողջական տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք խորհրդատվություն ստանալ համապատասխան ոլորտի մասնագետից: